Միջազգային

Մերցը հանդիպել է Մակրոնի հետ

Գերմանիայի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հանդիպման մասին իր միկրոբլոգում գրել է Ֆրիդրիխ Մերցը՝ գրառմանը կից հրապարակելով համատեղ խորհրդանշական լուսանկար։ 

«Սիրելի Էմանուել Մակրոն, շատ շնորհակալ եմ Ձեր բարեկամության և գերմանա-ֆրանսիական հարաբերությունների հանդեպ վստահության համար։  Միասին մեր երկրները կարող են մեծ բաների հասնել Եվրոպայի համար», - գրել է պահպանողական քաղաքական գործիչը գերմաներեն և ֆրանսերեն։