Միջազգային

Թրամփի վարչակազմը կրճատում է USAID-ի օտարերկրյա օգնության պայմանագրերի 90%-ը

Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ վերացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) օտարերկրյա օգնության պայմանագրերի ավելի քան 90%-ը և կրճատում համաշխարհային աջակցությունը 60 միլիարդ դոլարով։

Վարչակազմի ներկայացրած կրճատումները նշանակում են, որ USAID-ի նախագծերից շատ քչերն են պահպանվելու, և դրանց պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները ստիպված են լինելու շարունակել դատական պայքարը։ 

Թրամփի վարչակազմը իր ծրագրերը ներկայացրել է դատական հայցերից մեկի շրջանակում։ 

Գերագույն դատարանը չորեքշաբթի ուշ երեկոյան միջամտել է այդ գործին՝ ժամանակավորապես արգելափակելով դատարանի այն որոշումը, որը պարտավորեցնում էր վարչակազմին մինչ կեսգիշեր ազատել օտարերկրյա օգնության միլիարդավոր դոլարները։