Չիլիի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների պատճառով, որոնք ազդել են երկրի տարածքի գրեթե 99%-ի վրա:
Մասշտաբային վթարի արդյունքում հարավամերիկյան երկրում ավելի քան 8 մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության։
Չիլիի կառավարությունը հայտարարել Է պարետային ժամ է սահմանել հանրապետության շատ շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Սանտյագոյում։
️Չիլիի նախագահ Գաբրիել Բորիսը տեղի ունեցածի համար մեղադրել է մասնավոր ընկերություններին․
«Անթույլատրելի է, որ մեկ կամ մի քանի ընկերության մեղքով տուժի միլիոնավոր չիլիացիների առօրյան», - հայտարարել է գործիչը: