Միջազգային

Մոսկվան եվրոպացի խաղաղապահների տեղակայման ոչ մի տարբերակ չի դիտարկում

Ռուսաստանը Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահների տեղակայման ոչ մի տարբերակ չի դիտարկում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ոչ, մենք ոչ մի տարբերակ չենք կարող դիտարկել», - հայտարարել է Լավրովը՝ պատասխանելով Ուկրաինայում խաղաղապահների տեղակայման հնարավորության մասին հարցին:

Նա ընդգծել է, որ եվրոպացիների, մասնավորապես, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից պարտադրվող մոտեցումը միտված է հետագայում ևս թեժացնել հակամարտությունը և կանխել այն հանդարտեցնելու ցանկացած փորձ: