Միջազգային

Այսօր կհանդիպեն Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները

Վրաստանի ԱԳՆ ղեկավարն այսօր պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա․ հաղորդում է «Իմեդի» հեռուստաալիքը։

Անկարայում Մակա Բոչորիշվիլին կհանդիպի իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։

«Թուրքիայի հետ երկկողմ ռազմավարական գործընկերությունից բացի, մենք երկու երկրների միջև քննարկելու շատ կարևոր հարցեր ունենք, որոնք պետք է դրական դեր խաղան մեր տարածաշրջանի հետագա զարգացման գործում»,- ընդգծել է Բոչորիշվիլին։