Սուդանի ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով 20 մարդ է զոհվել․ հայտնում է Al Arabiya-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով։
Սուդանի ռազմական ինքնաթիռը վթարի է ենթարկվել մայրաքաղաք Խարտումի արվարձանում, ինչի հետևանքով զոհվել են մի քանի սպա և քաղաքացիական անձինք։ Reuters-ի հաղորդմամբ՝ զոհերի թիվը հասնում է 20-ի։