Ռուս և ամերիկացի դիվանագետները փետրվարի 27-ին կհանդիպեն Ստամբուլում՝ քննարկելու երկու երկրների դեսպանությունների աշխատանքի խնդիրները: Այս մասին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Հանդիպումը տեղի կունենա վաղը՝ Ստամբուլում», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
«Մենք հայտարարել ենք, որ մեր դիվանագետները, բարձր մակարդակի փորձագետները կհանդիպեն և կքննարկեն համակարգային խնդիրները, որոնք կուտակվել են Ռուսաստանի դեսպանատան գործունեության համար արհեստական խոչընդոտներ ստեղծելու՝ ԱՄՆ -ի նախորդ վարչակազմի անօրինական գործունեության արդյունքում, ինչին, բնականաբար, մենք փոխադարձաբար պատասխանել ենք և նաև անհարմար պայմաններ ենք ստեղծել Մոսկվայում ամերիկյան դեսպանատան աշխատանքի համար», - նշել է Լավրովը: