Միջազգային

Ռումինիայում ձերբակալվել է ընտրությունների առաջին փուլում հաղթած նախագահի թեկնածուն

Ռումինիայում ձերբակալվել է նախագահի նախկին թեկնածու, ընտրությունների (որի արդյունքները չեղյալ են հայտարարվել Սահմանադրական դատարանի կողմից) առաջին փուլի հաղթող, ազգայնական քաղաքական գործիչ Կելեն Ջորջեսկուն: 

Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, ձերբակալվել է նաև նրա զինակից և թիկնապահ Հորացիո Պորան: Նրա տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել են միլիոնավոր դոլարների կանխիկ գումար, ինչպես նաև զենք:

Դատախազության հաղորդմամբ, ընդհանուր առմամբ, այսօր առավոտյան խուզարկություններ են իրականացվել 47 հասցեներում: Ջորջեսկուն հարցաքննության համար տեղափոխվել է դատախազություն։ Այս պահին նա քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման և ընտրական օրենսդրության այլ խախտումների վերաբերյալ քրեական գործով կասկածյալ չէ և անցնում է որպես վկա:

Ջորջեսկուն ծայրահեղ աջ գործիչ է, հայտնի է իր ռուսամետ հայացքներով և քննադատում է Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային։