Ուկրաինան արագացնում է վերականգնողական աշխատանքները և ներգրավում թուրքական ընկերություններին։ Այս մասին հաղորդում է Türkiye պարբերականը։
Կիևը թուրքական կողմին արդեն ներկայացրել է նախագծերի դոսյե, որոնց մի մասի համար մրցույթները կհայտարարվեն ապրիլ-մայիս ամիսներին, իսկ դրանց իրականացումը նախատեսված է այս տարի:
Ընդհանուր առմամբ, 2025 թվականին մեկնարկում են մաքսակետերի թարմացման, ավտոմայրուղիների կառուցման և վճարովի ճանապարհների համակարգի ստեղծման մրցույթները։ Ցանկում ներառվել են նաև էներգետիկան, էներգաարդյունավետությունը, սոցիալական բնակարանները և ջրամատակարարումը:
Ավելի վաղ Էրդողանը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ հաստատել էր, որ թուրքական ընկերությունները պատրաստ են օգնել պատերազմից հետո երկրի վերականգնմանը: