Միջազգային

Համաձայնագրից հետո Ուկրաինան կստանա պատերազմելու իրավունք. Թրամփ

Ի պատասխան այն հարցին, թե ինչ կստանա Ուկրաինան ԱՄՆ-ի հետ համատեղ բնական ռեսուրսների մշակման մասին համաձայնագրի ստորագրման դիմաց, նախագահ Թրամփը հայտարարել է. «350 մլրդ դոլար, շատ տեխնիկա, ռազմական տեխնիկա և հետագայում պատերազմելու իրավունք: Ես պետք է ասեմ՝ Ուկրաինան ... նրանք շատ խիզախ են, լավ զինվորներ են։ Բայց առանց ԱՄՆ-ի և նրա փողի և ռազմական տեխնիկայի, այս պատերազմը շատ արագ կավարտվի»:

Թրամփին նաև հարցրել են, թե որքան ժամանակ կարող են շարունակվել Ուկրաինային ռազմական տեխնիկայի մատակարարումները, և նա պատասխանել է. «Քանի դեռ մենք Ռուսաստանի հետ համաձայնագիր չենք ունեցել: Մենք պետք է պատրաստ լինենք դրան: Մեզ համաձայնություն է պետք։ Հակառակ դեպքում ամեն ինչ շարունակվելու է»։