Թուրքիայում ադրբեջանցի կուրսանտ է մահացել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով երկրի Պաշտպանության նախարարությանը։
Ըստ տեղեկությունների՝ Էլվին Գուլուզադեն մահացել է փետրվարի 25-ին՝ Անկարայի համալսարանական հիվանդանոցում։
Նա նախկինում վերապատրաստվել է Ռուսաստանում, որտեղ 2024 թվականի մայիսից բուժվում էր Օմսկի զինվորական հոսպիտալում։ Հուլիսին նրան տեղափոխել էին Թուրքիա՝ բուժումը շարունակելու։
Մահվան պատճառ է հանդիսացել սուր լեյկոզը և պերիկարդիտը։ Դեպքի հանգամանքները պարզվում են։