Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները վերջին տարիներին մեծ վնաս են կրել, և դրանց վերականգնումը մեկ գիշերում հնարավոր չէ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք վստահում ենք առաջին հերթին մեզ: Ամերիկացիներին վստահելու համար դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Մենք պետք է մեխանիզմներ մշակենք փոխադարձ վստահությունը վերականգնելու և ամրապնդելու համար: Երկու կողմերն էլ պետք է քայլեր ձեռնարկեն վստահության մթնոլորտ ստեղծելու և վերականգնելու ուղղությամբ: Վերջին չորս տարիների ընթացքում շատ բան է վնասվել, շատ բան է կործանվել: Հետևաբար, իհարկե, անհնար է դա վերականգնել մեկ գիշերում, մեծ աշխատանք է սպասվում», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահում է ամերիկացիներին: