Միջազգային

«Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին». Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային Կովկասի իրավիճակին․

«Մենք հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին և պատրաստ ենք աջակցել այդ հարցում»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։

Կողմերը քննարկել են նաև երկու երկրների ընդհանուր շահերի գոտում գտնվող մի շարք հարցեր։