18-ամյա ամերիկացի ուսանողուհին իր երեխային դուրս է նետել Փարիզի 20-րդ թաղամասում գտնվող հյուրանոցի համարի պատուհանից։ Երեխան մահացել է։
Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 6-ի սահմաններում։
Ականատեսները ոստիկանություն են կանչել։ Նորածնին անմիջապես տեղափոխել են Փարիզի 19-րդ թաղամասում գտնվող Ռոբեր-Դեբրե հիվանդանոց, որտեղ նա մահացել է․ Le Parisien-ին հաստատել է Փարիզի դատախազությունը։
Դատախազությունը նշել է, որ երեխայի մայրը «Եվրոպայով ճանապարհորդող երիտասարդների խմբի» անդամ է, և հավելել, որ երիտասարդ կնոջը տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա վիրահատվելու է ծննդաբերությունից հետո։