Միջազգային

ԵՄ-ն Ուկրաինային առաջարկել է «օգտակար հանածոների» սեփական շահավետ գործարքը

ԵՄ-ն Ուկրաինային առաջարկել իր սեփական գործարքը «կրիտիկական օգտակար հանածոների» վերաբերյալ։ Դա համընկել է Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որ Վաշինգտոնը մոտ է Կիևի հետ գործարք կնքելուն։

Արդյունաբերական ռազմավարության եվրոպական հանձնակատար Ստեֆան Սեժուրնեն հայտարարել է, որ մրցակցային առաջարկ է ներկայացվել ուկրաինացի պաշտոնյաներին, որոնց հետ հանդիպել է Կիևում՝ Ռուսաստանի ներխուժման երրորդ տարելիցի կապակցությամբ Եվրահանձնաժողովի այցի ժամանակ:

«30 կարևորագույն նյութերից 21-ը, որոնց կարիքն ունի Եվրոպան, կարող է տրամադրվել Ուկրաինայի կողմից՝ փոխշահավետ գործընկերության շրջանակներում», - ասել է Սեժուրնեն: