ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ընդունել Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահներին՝ որպես եռամյա հակամարտությունը դադարեցնելու հնարավոր գործարքի մաս։
«Նա կընդունի դա։ Ես նրան տվել եմ այդ հարցը։ Տեսեք, եթե մենք այդ գործարքը կնքենք, նա չի ձգտի նոր պատերազմի։ Ես նրան հատուկ այդ հարցը տվեցի։ Նա դրա հետ խնդիր չունի»,- ասել է Թրամփը Պուտինի մասին, երբ լրագրողները նրան ուղղակիորեն հարցրել են եվրոպական զորքերի տեղակայումից։
Օվալաձև աշխատասենյակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ Թրամփը նաև վստահություն է հայտնել, որ պատերազմը կարող է ավարտվել մի քանի շաբաթվա ընթացքում, բայց նախազգուշացրել է, որ առանց համաձայնության՝ ռազմական գործողությունները կարող են վերաճել «երրորդ համաշխարհային պատերազմի»: