Միջազգային

«Վրաստանը պատմական որոշում կայացրեց՝ հրաժարվելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից». Կոբախիձե

«Մեր կայացրած որոշումները վճռորոշ դեր ունեցան, որ Վրաստանը չդառնա երկրորդ ճակատ։ Հակառուսական պատժամիջոցներին չմիանալը պատմական որոշում էր։ Դրանից հետո Վրաստանում էսկալացիայի ուղղակի փորձ արվեց՝ երկիրը Ուկրաինայի ռազմական հակամարտության մեջ ներքաշելու նպատակով»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով, եթե Վրաստանը միանար պատժամիջոցներին, ապա կբախվեր տնտեսական կործանման, հետևաբար այս որոշումը հիմնարար նշանակություն ուներ։

Ավելի վաղ Կոբախիձեն հայտարարել էր, որ Վրաստանի կառավարությունն ամեն ինչ արել է երկրում խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար։

«Մենք հաջողության հասանք այս պայքարում՝ չնայած այն հանգամանքին, որ հսկայական ջանքեր գործադրվեցին Վրաստանում երկրորդ ճակատ բացելու համար»,- ասել է նա։