Միջազգային

ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է ԱՄՆ-ի առաջարկած չեզոք բանաձևը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից առաջարկված չեզոք բանաձևը։

Փաստաթուղթն արժանացել է հավանության առանց փոփոխությունների․ տեքստում բացակայում են Ռուսաստանին ուղղված մեղադրանքներն ու ներխուժման մասին հիշատակումները։ Պատերազմը ներկայացվում է որպես «հակամարտություն», իսկ բանաձևում չի օգտագործվել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ «ագրեսոր» եզրույթը։

Բանաձևին կողմ են քվեարկել 10 երկրներ՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Ալժիրը, Գայանան, Սիերա Լեոնեն, Հարավային Կորեան, Պակիստանը, Պանաման և Սոմալին։ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Հունաստանը, Սլովենիան և Դանիան ձեռնպահ են մնացել։

Նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է երկու բանաձև, որոնք Ուկրաինան ներկայացրել էր Եվրամիության և ԱՄՆ-ի հետ համատեղ։ Առաջին բանաձևը պարունակում է Ռուսաստանի Դաշնության դատապարտումը և ռուսական զորքերի անհապաղ դուրսբերման կոչը։ Երկրորդ բանաձևը, որի նախաձեռնողը ԱՄՆ-ն էր, չի պարունակում Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի դատապարտում։