Միջազգային

ԵՄ-ն Ուկրաինայից փոխհատուցում չի պահանջի

ԵՄ-ն Ուկրաինայից բնական ռեսուրսներ չի պահանջի որպես տրամադրված օգնության փոխհատուցում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։

«Վերջին երեք տարվա ընթացքում ԵՄ-ն Ուկրաինային աջակցելու խոշոր դոնոր է եղել, և մենք դա անում ենք Ուկրաինայի, ուկրաինացիների, ինչպես նաև եվրոպական անվտանգության համար, և մենք բնական ռեսուրսներից ոչինչ չենք վերցնի»,- ասել է նա։