Միջին միջանցքի զարգացումը չափազանց կարևոր խնդիր է․ հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Թուրքմենստանի փոխվարչապետ Նոկերգուլի Աթագուլիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թողունակության ավելացումը և Զանգեզուրի միջանցքի բացումը Միջին միջանցքն ավելի գրավիչ կդարձնեն։
Նա նաև ընդգծել է, որ շարունակվում են աշխատանքները Թուրքիայի տարածքով թուրքմենական գազը եվրոպական և համաշխարհային շուկաներ մատակարարելու ուղղությամբ։