Ուկրաինայի բնակչության գրեթե կեսը (46%) պատերազմի հետևանքով հոգեկան առողջության հետ կապված դժվարություններ ունի։ Այս մասին հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
«Երեք տարվա լայնածավալ պատերազմը և 11 տարվա շարունակվող ներխուժումը զգալի ազդեցություն են ունեցել Ուկրաինայի բնակչության առողջության վրա։ Վերջին գնահատականների համաձայն (2024թ. հոկտեմբեր), ուկրաինացիների 68%-ի մոտ նկատվել է առողջական վիճակի վատթարացում՝ համեմատած պատերազմից առաջ եղած ժամանակաշրջանի հետ։
Առողջական ամենատարածված խնդիրներն են հոգեկան առողջության հետ կապված դժվարությունները, որոնք ազդում են բնակչության 46%-ի վրա, հոգեկան խանգարումները՝ 41%-ը, և նյարդաբանական հիվանդությունները՝ 39%-ը»,- նշվում է կազմակերպության զեկույցում։