Միջազգային

Մարսելում ռուսական հյուպատոսարանի գործով ձերբակալվել է երկու մարդ

Երեկ՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի տարելիցի օրը, Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության տարածքում պայթյուններ են տեղի ունեցել։ Մարսելում Ուկրաինային աջակցող ցույցի ժամանակ երկու կասկածյալ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է BFM TV-ն։

Լրագրողների փոխանցմամբ՝ ձերբակալվածները 48 և 59 տարեկան են։ Նրանցից մեկը կասկածվում է պայթյունին առնչություն ունենալու մեջ։