Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի շրջանակում ընդունեց Ղազախստանի ընտրանուն և հաղթեց 2:0 հաշվով:
Առաջին խաղակեսի 15-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում աչքի ընկավ Սվետլանա Ղարագյողյանը: Թիմերն ընդմիջման գնացին 1:0 hաշվի պայմաններում: Երկրորդ խաղակեսի 56-րդ րոպեին Օքսանա Պիզլովան, դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը, կրկնապատկեց մեր թիմի առավելությունը:
Հայաստան – Ղազախտան՝ 2:0 (1:0)
Արմավիր, Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար՝ Օքսանա Կրյուկ (Մոլդովա)
Գոլերը՝ Սվետլանա Ղարագյոզյան, 15, Պիզլովա, 56 (11մ)