Ուկրաինայի Գերագույն ռադան երկրորդ փորձից կողմ է քվեարկել ժողովրդավարության մասին բանաձևին։ Այս մասին հաղորդում են ուկրաինական զլմ-ները։
Բանաձևում ասվում է, որ ռազմական դրության պայմաններում անհնար է ընտրություններ անցկացնել, այն պետք է անցկացվի միայն խաղաղության հաստատումից հետո։
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում նույն բանաձևը անհրաժեշտ թվով ձայներ չէր հավաքել և ձախողվել էր։