Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է աշխատանքային այցով Թեհրանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին։
Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Լավրովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից «մեծ ողջույններ» է փոխանցել Փեզեշքիանին և հայտնել, որ Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, որը Մոսկվան և Թեհրանն ստորագրել էին հունվարին, արդեն սկսել է իրագործվել։
Այսօր ավելի վաղ Լավրովը հանդիպել էր նաև Իրանի ԱԳ նախարարներ Աբբաս Արաղչիի հետ։