ՌԴ ԱԳ նախարար նախարար Սերգեյ Լավրովն այսօր, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչու հրավերով, աշխատանքային այցով կմեկնի Իրան։
«Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրամասն կքննարկեն ռուս-իրանական հարաբերությունների օրակարգը, որոնք 2025թ․ հունվարին միջպետական պայմանագրի ստորագրումից հետո ռազմավարական գործընկերության մակարդակի են հասել»․ ասված է հաղորդագրության մեջ։
Բանակցությունների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն կդարձվի էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ ծրագրերի համատեքստում առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը։
Քննարկվելիք թեմաների թվում են լինելու նաև Սիրիայի, Հարավային Կովկասի հետ կապված հարցեր։
Սերգեյ Լավրովը երեկ աշխատանքային այցով Թուրքիայում էր, որտեղ հանդիպել էր Ռեջեբ Էրդողանի, ԱԳ նախարար Ֆիդանի հետ։ Քննարկված թեմաներից էր նաև Հվ․ Կովկասի վիճակը։