Միջազգային

«Փարիզը և Լոնդոնը պատրաստել են Կիևի անվտանգության երաշխիքների ծրագիր»․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Փարիզը և Լոնդոնը պատրաստել են Կիևի անվտանգության երաշխիքների ծրագիր։ 

«Այն, ինչ մենք պատրաստել ենք մեր բրիտանացի գործընկերների հետ, այն է, որ մենք պատրաստ ենք Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել, որոնք կարող են հասնել մինչև զորքեր ուղարկելը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ զորքերը պարտադիր չէ, որ տեղակայվեն առաջնագծում, բայց ներկա կլինեն «որպես անվտանգության երաշխիք»: