Միջազգային

«Զելենսկու հաղթելու շանսերը զրոյական են»․ Պուտին

ԱՄՆ-Ուկրաինա ընդերքի հնարավոր համաձայնագիրը Ռուսաստանին չի վերաբերում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

Նա, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ կլինի ԱՄՆ-ին առաջարկել հազվագյուտ հողային մետաղների ոլորտում համատեղ աշխատելու հնարավորություն։

ՌԴ նախագահն անդրադարձել է նաև ուկրաինացի գործընկերոջը՝ հայտարարելով, որ վոլոդիմիր Զելենսկին ինքն իրեն «փակուղի է մտցրել»՝ հրաժարվելով ՌԴ հետ բանակցություններից։ 

«Զելենսկին մեծ խնդիրներ ունի, քանի որ հենց որ ռազմական դրությունն ավարտվի, անմիջապես պետք է գնա ընտրությունների, որում նրա հաղթելու շանսերը զրոյական են։ Զելենսկին տոքսիկ կերպար է դարձել Ուկրաինայի զինված ուժերի և ամբողջ հասարակության համար»,- ասել է Պուտինը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը ոչինչ չունի ուկրաինական պետականության պահպանման դեմ, սակայն այդ տարածքը չպետք է օգտագործվի որպես «Ռուսաստանի համար թշնամական ցատկահարթակ»։ 

«Թրամփը ցանկանում է բարելավել քաղաքական իրավիճակն Ուկրաինայում։ ԱՄՆ նախագահի նման փորձն ավելի ձեռնտու է հենց Ուկրաինային, քան Ռուսաստանին»,- ասել է նա։