Միջազգային

Մակրոնը Թրամփին առաջարկելու է եվրոպական ուժեր ուղարկել Ուկրաինա

Politico-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահը մտադիր է Թրամփին ներկայացնել Ուկրաինայում մոտ 30 հազարանոց եվրոպական զորք տեղակայելու նախաձեռնությունը։ Առաքելությունում առաջատար դերը պետք է կատարեն Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։

Այսկերպ Փարիզը փորձում է հերքել Եվրոպայի թուլության մասին պնդումները և ցույց տալ, որ տարածաշրջանի երկրներն ունեն հակամարտության կարգավորման իրենց տեսլականը:

Ֆրանսիացի դիվանագետները նաև հույս ունեն, որ Մակրոնը կարող է Թրամփին համոզել Եվրոպայի հետ առևտրային կապերի պահպանման կարևորությունն ու նրա անվտանգության պահպանման անհրաժեշտությունը՝ ելնելով Միացյալ Նահանգների շահերից: