Միջազգային

Թռիչքի ժամանակ մորմը խայթել է օդաչուին

Դեպի Իսպանիա թռիչքի ժամանակ մորմը խայթել է օդաչուին։ Միջադեպը տեղի է ունեցել Դյուսելդորֆից Մադրիդ չվերթի ժամանակ։

Ենթադրվում է, որ մորմն ինքնաթիռ է մտել շաբաթվա սկզբին Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում կանգառի ժամանակ: Օդաչուն տեղում բուժօգնություն է ստացել, իսկ Մադրիդ ժամանելուն պես ինքնաթիռը մանրակրկիտ զննման է ենթարկվել։

Նշվում է, որ դեպի Վիգո հաջորդ չվերթի ուղևորները, իմանալով «սարդի միջադեպի» մասին, ամբողջ ճանապարհին նյարդայնացած զննել են օդանավի նստատեղերն ու միջանցքը՝ վախենալով հոդվածոտանիների ներխուժումից։