Միջազգային

Գերագույն ռադան տապալել է Զելենսկուն աջակցող բանաձևը

Ուկրաինայի խորհրդարանը տապալել է Ռուսաստանի ագրեսիայի պայմաններում Ուկրաինայում ժողովրդավարությանն աջակցելու մասին թիվ 13039 որոշման քվեարկությունը:

Որոշմանը կողմ է քվեարկել միայն 218 պատգամավոր։ Այն նախատեսում էր շեշտը դնել իշխանության ինստիտուցիոնալ շարունակականության սկզբունքի պահպանման անհրաժեշտության վրա, հատկապես՝ ռազմական դրության ժամանակ։ Նախագծով ընդգծում էր, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին պետք է կատարի իր լիազորությունները մինչև նորընտիր նախագահի պաշտոնն ստանձնելը։