Միջազգային

«ՌԴ-ն ու ԱՄՆ-ն տնտեսական խոշոր նախագծեր են քննարկում»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրառում է կատարել՝ նշելով, որ լուրջ բանակցություններ է վարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պատերազմի ավարտի, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև տեղի ունեցող տնտեսական զարգացման խոշոր գործարքների վերաբերյալ։

«Քննարկումները շատ լավ են ընթանում»,- նշել է Թրամփը և կրկին անգամ նշել, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը երբեք չէր սկսվի, եթե նա 3 տարի առաջ նախագահ լիներ։ 

ԱՄՆ նախագահն ընդգծել  Միացյալ Նահանգների և Ուկրաինայի միջև «կենսական կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ երկրային տարրերի համաձայնագրի» կարևորությունը և հույս հայտնել, որ այն շատ շուտով կստորագրվի:

«Այս գործարքը, որը «տնտեսական գործընկերություն» է, թույլ կտա ամերիկացի ժողովրդին վերադարձնել Ուկրաինա ուղարկված տասնյակ միլիարդավոր դոլարներն ու ռազմական տեխնիկան և կօգնի խթանել Ուկրաինայի տնտեսությունը, քանի որ այս դաժան և անողոք պատերազմի ավարտը մոտենում է»,- գրել է ԱՄՆ նախագահը: