ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով մեկնել է Ինդոնեզիա և Մալայզիա։
ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսված են բանակցություններ երկկողմ հարաբերությունների, այդ թվում՝ անվտանգության և պաշտպանության վերաբերյալ հարցերի շուրջ։