Միջազգային

Հաստատվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը

ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը․ հայտնում է Reuters-ը:

ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձանց ներառել է սև ցուցակում:

Արգելք է դրվել ՌԴ-ից ալյումինի հումքի ներկրման վրա:

Սև ցուցակում ներառվել է նաև 53 ընկերության, այդ թվում՝ Հնդկաստանից, Ղազախստանից, Չինաստանից, ԱՄԷ-ից, Սինգապուրից, Թուրքիայից և Ուզբեկստանից:

ԵՄ-ն SWIFT վճարային համակարգից անջատել է ռուսական 13 բանկերի։

Նոր սահմանափակումներ են մտցվել նավթի և գազի արդյունահանման ծրագրային ապահովման, սարքավորումների և տեխնոլոգիաների մատակարարման համար։

Եվրոպական ընկերություններին արգելվել է ինքնաթիռներ և ավիացիոն տեխնոլոգիաներ արտահանել Ռուսաստան։