Միջազգային

Լավրովն ու Ֆիդանը հանդիպել են

Անկարայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Ուկրաինայի հարցով կազմակերպել բանակցություններ և իր ներդրումն ունենալ հակամարտության կարգավորման գործում։ Նա Լավրովի հետ բանակցությունները որակել է արդյունավետ՝ ընդգծելով, որ Թուրքիան ձգտում է խորացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ։

Իր հերթին, Լավրովը նշել է, որ Ռուսաստանը Թուրքիային մանրամասն տեղեկացրել է ռուս-ամերիկյան բանակցությունների ընթացքի մասին։ Լավրովի խոսքով՝ Մոսկվան շարունակելու է շփումները Վաշինգտոնի հետ։ Ըստ Լավրովի՝ Էր Ռիյադում կայացած հանդիպումը հույս է ներշնչել ԱՄՆ-ի հետ բնականոն երկխոսություն հաստատելու համար։

Նա նաև ընդգծել է, որ վերջին շրջանում շատ երկրների դիրքորոշումներում Ուկրաինայի հարցի վերաբերյալ ավելի մեծ իրատեսություն է նկատվում։