Միջազգային

Բաքվում 15 մարդ է մահացել էթիլային սպիրտից

Փետրվարի 22-23-ը Բաքվում թունավորման պատճառով 15 մարդու մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել. հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից։

Նախնական եզրակացության համաձայն՝ մահը վրա է հասել էթիլային սպիրտից թունավորումից։ Կատարվել է դեպքի վայրի և դիակների զննություն, առգրավվել են գործի համար նշանակություն ունեցող իրեղեն ապացույցներ, այդ թվում՝ օգտագործման համար արգելված 75% և 95% սպիրտ պարունակող հիգիենիկ միջոցների դատարկ շշեր, սննդի մնացորդներ և այլն։ Նշանակվել են փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն: