Այսօր լրանում է Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման 3-րդ տարին։ Այդ կապակցությամբ նախագահ Վլադիմիր Զելենսկին գրառում է կատարել և շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր աջակցել են.
«Երեք տարվա դիմադրություն, երեք տարվա երախտագիտություն, ուկրաինացիների երեք տարվա բացարձակ հերոսություն։ Ես հպարտ եմ Ուկրաինայով։ Շնորհակալություն բոլորին, ովքեր պաշտպանում և օգնում են նրան: Բոլորին, ովքեր աշխատում են Ուկրաինայի համար։ Եվ հավերժ փառք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին մեր պետության ու ժողովրդի համար»,- գրել է Զելենսկին։