Միջազգային

Մերց. «Եվրոպան իրական անկախություն պետք է ձեռք բերի ԱՄՆ-ից»

Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կաջակցի Եվրոպային՝ ձեռք բերելու «իրական անկախություն» ԱՄՆ-ից։

Սակայն, ինչպես նշում է Reuters-ը, այդ նպատակին հասնելու համար Մերցը ստիպված կլինի բարդ և երկարատև կոալիցիոն բանակցություններ վարել, հատկապես այն բանից հետո, երբ ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը վերջերս ընտրություններում գրավել է պատմական երկրորդ տեղը։

«Մենք երկու կողմից էլ հսկայական ճնշման տակ ենք, ուստի իմ բացարձակ առաջնահերթությունը Եվրոպայում միասնության հասնելն է: Եվրոպայում միասնություն ստեղծելը հնարավոր է», - հայտարարել է նա։

Մերցը նշել է, որ Թրամփը ցույց է տվել, որ իր վարչակազմը «հիմնականում անտարբեր է Եվրոպայի ճակատագրի նկատմամբ»։

«Բացարձակ առաջնահերթություն կլինի, որքան հնարավոր է շուտ, ամրապնդել Եվրոպան, որպեսզի մենք քայլ առ քայլ կարողանանք հասնել ԱՄՆ-ից իրական անկախության», - եզրափակել է նա։