Միջազգային

Չինաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ուղղված չեն երրորդ կողմի դեմ

Չինաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ և ենթակա չեն արտաքին ազդեցության․ այս մասին ասվում է Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների հեռախոսազրույցից հետո տարածված մամուլի հաղորդագորթյան մեջ։

Ծինփինը հայտարարել է, որ Ռուսաստանը և Չինաստանը լավ ընկերներ են, որոնք աջակցում են միմյանց և հասնում ընդհանուր զարգացման։

Պուտինի հետ զրույցում Սին ողջունել է Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի և այլ շահագրգիռ կողմերի ջանքերը։ 

Պուտինը Չինաստանի առաջնորդին տեղեկացրել է Միացյալ Նահանգների հետ վերջին շփումների մասին․ հաղորդում է Կրեմլը։

ՉԺՀ-ի ղեկավարը աջակցություն է հայտնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև սկսված երկխոսությանը և հաստատել իր պատրաստակամությունը՝ աջակցելու ուկրաինական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիներ գտնելուն։

Կողմերը, մասնավորապես, ընդգծել են, որ ռուս-չինական արտաքին քաղաքական կապը համաշխարհային հարաբերություններում կայունացնող ամենակարևոր գործոնն է և ենթակա չէ արտաքին ազդեցության։