Միջազգային

Պայթյուն Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ

Մարսելում՝ Ռուսաստանի հյուպատոսության մոտակայքում, պայթյուն է տեղի ունեցել. հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ 

Ըստ ՏԱՍՍ-ի՝ երեք պայթուցիկ սարքեր է նետվել հյուպատոսության տարածք։ Դրանցից մեկը չի պայթել։ Զոհեր կամ տուժածներ չկան, հայտնել են գլխավոր հյուպատոսությունից:

Ռուսաստանի հյուպատոսությունը գտնվում է Մարսելի 8-րդ թաղամասի Ամբրուազ Պարե պողոտայում։ Դեպքի վայրում աշխատել է մոտ 30 հրշեջ և ոստիկան։