Միջազգային

Մերցը չի համագործակցի AfD-ի հետ

Գերմանիայի ընտրություններում հաղթած ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ չի դիտարկում «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության հետ կոալիցիա ստեղծելու հարցը՝ ընդգծելով, որ AfD-ի հետ հիմնարար տարաձայնություններ ունեն առանցքային հարցերի, այդ թվում՝ արտաքին քաղաքականության և անվտանգության:

«Նրանք ուզում են հակառակը, ինչը մենք ճիշտ ենք համարում: Այդ պատճառով էլ համագործակցություն չի լինի»,- ասել է նա։

Մերցը հավելել է, որ իր դաշինքը նպատակ ունի ձևավորել կառավարություն, որը կներկայացնի Գերմանիայի բոլոր քաղաքացիներին և արագ կլուծի երկրի խնդիրները։