Միջազգային

Հայտնի են Գերմանիայի Բունդեսթագի ընտրությունների պաշտոնական արդյունքները

Հայտնի են Գերմանիայի Բունդեսթագի ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները։ Ըստ այդմ, արտահերթ ընտրություններում հաղթանակ է տարել պահպանողական ՀՔԴ/ՀՔՍ (Քրիստոնեա-դեմոկրատական միություն և Քրիստոնեա-սոցիալական միություն) դաշինքը՝ Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ։ Նրանք ստացել են ձայների 28,6%-ը. գրում է DW-ն։

Երկրորդ տեղում է ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱդԳ) կուսակցությունը՝ 20,8%-ով, իսկ երրորդ տեղում՝ ձախ-կենտրոնամետ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ՍԴԿ)՝ 16,4%-ով։ Խորհրդարան են անցել նաև ձախ-լիբերալ «Դաշինք 90/Կանաչներ»-ը՝ 11,6%-ով, և «Ձախ» կուսակցությունը՝ 8,8%-ով։

Իսկ ահա լիբերալ Ազատ դեմոկրատական կուսակցությունը (ԱԴԿ) և ձախ Սառա Վագենկնեխտի դաշինքը (ՍՎԴ) չեն հաղթահարել խորհրդարան մտնելու համար սահմանված 5%-անոց շեմը։ ԱԴԿ-ն ստացել է ձայների 4,3%-ը, իսկ ՍՎԴ-ն՝ 4,972%-ը։

Որևէ ուժի չի հաջողվել միայնական կառավարություն կազմել, և ՀՔԴ/ՀՔՍ և ՍԴԿ կուսակցությունները պետք է կոալիցիայի ձևավորմանշուրջ բանակցեն։

Լուսանկարում՝ Ֆրիդրիխ Մերցը, ում գլխավորած դաշինքն առաջատար է։