Միջազգային

«Երկրորդ փուլը կկայանա գերատեսչությունների ղեկավարների մակարդակով». Ռյաբկով

Ռուս-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը կկայանա գերատեսչությունների ղեկավարների մակարդակով։ Այս մասին «Իզվեստիա» - ին հայտնել Է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ 

«Առաջին հանդիպումը կլինի ոչ թե փոխնախարարների, այլ գերատեսչությունների ղեկավարների մակարդակով», - ասել է նա:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Մոսկվայի և Վաշինգտոնի բանակցությունները տեղի կունենան երեքշաբթի՝ փետրվարի 25-ին: Սպասվում է, որ դրանց անցկացման վայրը կրկին կլինի Էր Ռիադը։