Միջազգային

«Գերմանիայի ժողովուրդը հոգնել է ողջախոհությունից զուրկ քաղաքականությունից». Թրամփ

Թրամփը Գերմանիայի պահպանողականներին շնորհավորել է ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

«Թվում է, թե Գերմանիայի պահպանողական կուսակցությունը հաղթանակ է տարել շատ մեծ և երկար սպասված ընտրություններում։ 

Ինչպես ԱՄՆ-ում, Գերմանիայի ժողովուրդը հոգնել է ողջախոհությունից զուրկ քաղաքականությունից։

Դա վերաբերում է հատկապես էներգետիկայի և ներգաղթի ոլորտներին, որոնք երկար տարիներ գերակշռում են երկրում», - գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ում։