Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ BBC-ի, «Sputnik»-ի և «Ամերիկայի ձայնի» հավատարմագրումը չեղյալ է հայտարարվել։
Նրա խոսքով՝ ռուսական ընկերությունը Ադրբեջանում կարող է հավատարմագրում ստանալ միայն մեկ թղթակցի համար։ Այս որոշումն ընդունվել է Ադրբեջանի և Ռուսաստանի պետական լրատվական գործակալությունների փոխադարձ ներկայացուցչություններում անհամապատասխանությունը վերացնելու նպատակով:
Հաղորդվում է, որ «Sputnik Ադրբեջանը» գործել է ռուսական «Россия сегодня» պետական գործակալության կազմում։