Միջազգային

ԵՄ առաջնորդներն արտակարգ գագաթնաժողով կանցկացնեն

ԵՄ առաջնորդները մարտի 6-ին արտակարգ գագաթնաժողով կանցկացնեն՝ Ուկրաինայի հակամարտությունը և եվրոպական անվտանգությունը քննարկելու նպատակով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԵՄ անանուն դիվանագետի։

«Եվրամիության առաջնորդները մարտի 6-ին կհանդիպեն արտակարգ գագաթնաժողովի համար՝ քննարկելու Ուկրաինան և եվրոպական անվտանգությունը»,- ասվում է հայտարարության մեջ: