Միջազգային

«Թրամփը հավերժ չէ»․ Զելենսկի

Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է 100 մլրդ դոլարի օգնություն, այլ ոչ թե 350 մլրդ դոլարի, ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ 

«100 միլիարդ տրամադրել են Եվրոպա և գործընկերները, 100 միլիարդ՝ ԱՄՆ-ն, ոչ 500, ոչ 300 և ոչ 700։ Մենք չենք ճանաչում 500 միլիարդ դոլարի պարտք»,- նշել է նա։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավերժ չէ, իսկ իրենց երկարատև խաղաղություն է հարկավոր։

«Ռազմավարական գործընկերները պետք է ցանկություն ունենան համաձայնագրեր ստորագրելու, և ես ցանկանում եմ, որ ԱՄՆ-ի հետ մեր համաձայնագիրը լինի առանց սկանդալների»,- նշել է նա՝ հավելելով, որ անվտանգության երաշխիքները պետք է շարադրվեն համաձայնագրում, այլ ոչ միայն բառերով։

Զելենսկին ընդգծել է, որ պատրաստ չէ զիջել այն գումարները, որոնք սկզբում տրվել են որպես դրամաշնորհներ, սակայն վերածվել են պարտքերի և ասել է, որ չի ստորագրի մի փաստաթուղթ, որի համար ուկրաինացիների ամբողջ սերունդներ ստիպված կլինեն վճարել։

Ուկրաինայի նախագահը հավելել է նար, որ չի վիրավորվում բռնապես բառից, ինչպես իրեն անվանել էր Թրամփը․ «Վիրավորվում են նրանք, ովքեր իսկապես բռնապետ են»։