Ուկրաինայի հետ կապված Արևմուտքի ծրագրերը ներառում են եվրոպական զորքերի հնարավոր տեղակայում, բայց առանց ՆԱՏՕ-ի մասնակցության: Այս մասին Fox News-ի եթերում ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Իմ ընկալմամբ՝ դա կլինի Եվրոպայի կողմից ռազմական որոշում, բայց ոչ ՆԱՏՕ-ի կողմից: Ահա թե ինչից կսկսենք»,- ասել է նա՝ պատասխանելով Ուկրաինայում պոտենցիալ խաղաղապահ առաքելությանն ամերիկյան զորքերի մասնակցության հնարավորության մասին հարցին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպումները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ փետրվարի 24-ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ՝ փետրվարի 27-ին, նվիրված կլինեն, մասնավորապես, այդ հարցերի քննարկմանը։