Միջազգային

Իսրայելը չեղարկել է բանտարկյալների ազատ արձակումը

Իսրայելը չեղարկել է ավելի քան 600 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Նա ասել է, որ պատճառն այն է, որ ՀԱՄԱՍ-ն օգտագործում է իսրայելցի պատանդներին «նվաստացուցիչ արարողություններում քարոզչական նպատակներով»:

Նեթանյահուն պահանջում է երաշխավորել, որ ՀԱՄԱՍ-ը կդադարեցնի հանդիսավոր արարողությունները, երբ պատանդները հավաքվում են ամբոխի առջև, նախքան ազատ արձակվելը։