Միջազգային

Լավրովը կմեկնի Թուրքիա

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությունը մոտ ժամանակներս կմեկնի Թուրքիա։

Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանն ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանի արտգործնախարարը Թուրքիայում կքննարկի միջազգային, տարածաշրջանային և երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ»,- ասել է նա։